ՀՀ 3-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը նախօրեին Դիլիջանում հանդիպում է ունեցել կուսակցության երիտասարդական թեւի հետ:
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ հանդիպումն անցել է շատ բաց ու անկաշկանդ մթնոլորտում:
«Շուրջ 3 ժամ կուսակցության ղեկավարը պատասխանել է երիտասարդների հարցերին: Շատ անկեղծ հանդիպում է եղել, քննարկվել են բոլոր հարցերը՝ եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական»,- ասաց Հայկ Մամիջանյանը: