Search
Close this search box.

Դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանի գործով ՊԵԿ-ի միջնորդությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ այսօր ՊԵԿ-ը գրություն էր ուղարկել դատարան, որով խնդրում էր Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել և հնարավորություն տալ, որ ՊԵԿ-ը աճուրդ/վաճառքի եղանակով գույքի իրացում կատարի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում. մասնավորապես խոսքը վերաբերում է Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ին:

Please enter a valid URL