Search
Close this search box.

Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող»,-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքերն է մեջբերում աշխատակազմի ֆեյսբուքյան էջ:

««Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։
Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL