Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած Արցախյան թեմայով քննարկման ժամանակ
Ճիշտն ասած, ես մի քիչ կանխորոշված որոշումներին դեմ եմ: Հիմա ասեմ հետևալը, հետո կասեմ թերագնահատումները: Արցախի հարցը այն տեսքով, ինչ որ ստացել ենք 88-ից հետո, լուծված է Հայաստանում, Արևելյան Հայաստանում ունի պետականություն, և դրանք ամբողջական են, մնացածը միջազգային ճանաչման մասին է խոսքը: Այստեղ Ադրբեջանը փորձեց ունենալ դաշնակիցներ (ձեզ քաջ հայտնի ապրիլի 1-ի վիճակը), ոչինչ չստացվեց, ունենալով նաև այնպիսի ղեկավարություն, ինչպիսին ունեինք: Անցնենք առաջ. խոսքը միջազգային ճանաչման մասին է: Ես էլ եմ հակված այն մտքին, որ հարցը լուծվելու է ռազմական ճանապարհով, բայց համաշխարհային քաղաքականության մեջ իրադրության կտրուկ փոփոխությունը ոչ մեկ չի կարող բացառել, ուրիշ բաներ էլ կարող են լինել: Այս դեպքում ո՞րն է մեր աշխատանքը, ի՞նչ է լինելու: Պետությունը պետք է ամրապնդել, մենք մեկ ենք և այլն, և այլն… Սրա մասին նույնիսկ ամոթ է խոսելը: Խոսքը հիմա ձևի մասին է, միջազգային իրավունքի հարմար ձևի: Կարծում եմ՝ մեզ մոտ մի քիչ սխալ է կատարվել: Նախ ասեմ հետևյալը՝ սխալ հիմքերի վրա է դրվել: Այդ երեք սկզբունքը ո՞րն են,պատերազմ ծնող սկզբունքներ են: Հիմա Մինսկի խմբի դիրքորոշումից պատերազմ կարո՞ղ է առաջանալ, թե չէ: Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ ոչ մի կապ էլ չունի, երեք համանախագահները կային՝ մատը մատին չխփեցին: Միայն Միացյալ Նահանգների կոնգրեսը արձագենքեց երկու- երեք օր հետո, թե՝ էս ի՞նչ եք անում: Միակ բանը. որ կա, մեր պետությունն ուժեղացնելն է, բայց Ադրբեջանը պետք է քայքայվի: Դրա համար էլ հիմքը կա, ինքը ազգային պետություն չէ: Բայց հիմա ասեմ՝ ինչն է հիմքը, որը ինձ թվում է սխալ: Ես չեմ կարող ասել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը բլեֆի մեջ է: Ես մոտիկություն չունեմ, սովորություն էլ չունեմ իշխանավորներից, մոտիկ շրջանակներից բան իմանալ…Ես ողջունել եմ վարչապետի նոր քայլը: Արցախի հարցում նոր քայլն է, երբ առաջարկվեց Արցախին բանակցության կողմ վերադարձնելը: Հիմքը պետք լինի 1964 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի ասամբլեայի հայտնի բանաձևը՝ գաղութացված ժողովուրդների երկրներին անկախություն տալու բանաձևը (1965թ. դեկտ. 15-ին լրացվել է, 70 թվականներին նոր բանաձևեր են գրվել, որ լրացնում են դրան): Դա իրավական փաթեթ է՝ անկախություն տրամադրել այն ժողովուրդներին, ովքեր ապստամբել են, ունեն էթնիկ մշակութային հակամարտություններ: Կարծում եմ՝ այս ճանապարհով պետք է գնանք և այստեղ արդյունքներ կունենանք: Ես վստահ եմ, որ այդ ճանապարհով հաջողություն կունենանք, բայց Ադրբեջանը պետք է քայքայվի: Այսպես հիմքը պետք է փոխվի: Պետք է այդ գեոստրատեգիական հարցը բարձրացնել, Հայաստանը միասնական համարել: