Երևան-Վիեննա թռիչքը, որը նախատեսված էր հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին, չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ասել են, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով:
«Որոշ ուղևորներ փոխել են իրենց տոմսերը, իսկ մի մասն էլ դեռ սպասում է հաջորդ թռիչքին: Դեռևս տեղեկություն չկա և անորոշ է, թե երբ կլինի թռիչքը»,- նշել են քաղավիացիայի կոմիտեից:
Թռիչքը սպասարկում է «Austrian Airlines» ավիաընկերությունը: