Երեկ՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի 18 AF 018 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ Սոթք գյուղի կենտրոնական խճուղու վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Արման Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արման Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։