Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի և ՃՈ համատեղ ստուգայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Ճանապարհային ոստիկանների դիտակետում են եղել մայթերին ու հետիոտնային ճեմուղիներում, փողոցների երթևեկելի հատվածներում կամ մայթերին ոչ զուգահեռ կայանված տրանսպորտային միջոցները, ինչպես նաև սխալ կայանելու հետևանքով քաղաքի հատուկ ծառայությունների աշխատանքը խոչնդոտող մեքենաները:
Նկատված բոլոր խախտումների համար էլ կազմվել են վարչական արձանագրություններ՝ 5000-ից 20000 դրամի չափով: Վարորդներին չհայտնաբերելու պարագայում փոխադրամիջոցները տարհանվել են հատուկ տարածք: