Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Արցախում նշվում է «Բերքի տոնը»

Հոկտեմբերի 8-ին, Արցախում նշվող Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ավանդական դարձած «Բերքի տոնը»:

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան սկսվել և շարունակվում է արցախյան գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ:

Հանրապետության բոլոր տնտեսվարողներին և անհատներին հնարավորություն է ընձեռվել ցուցադրելու և վաճառելու իրենց արտադրած գյուղմթերքը: Տոնավաճառում ներկայացված բերք ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այնուհետև, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, պաշտոնական պատվիրակությունը շրջել է տոնավաճառի տաղավարներով՝ ծանոթացել վաճառքի հանված գյուղմթերքներին և արտադրատեսակներին։

[smartslider3 slider=113]

Please enter a valid URL