Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում մինիվենն ու մարդատար ավտոմեքենան իրար են բախվել, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում:
«Բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան»,- ասված է ՌԴ պետավտոտեսչության մարզային վարչության հայտարարության մեջ: Վթարի հետևանքով 1 կին է մահացել, 6 մարդ տուժել է: Տուժածների թվում 15-ամյա դեռահաս կա:
Տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալներով, Renault Logan-ը վարած կինն է ողբերգության մեղավորը: Նա անզգուշորեն է վարել մեքենան և բախվել միկրոավտոբուսին: Վթարի հետեւանքով Renault Logan ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Իր մեքենայի մեջ գտնվող 3 ուղևորները, ինչպես նաև Հայաստանից միկրոավտոբուսի վարորդը և 2 ուղևորները բժշկական օգնության կարիք ունեին: