Search
Close this search box.

Սահմանամերձ գյուղերի 700 երեխաներ կայցելեն Երևան

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից սկսած ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700  9-13 տարեկան երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երևան։

Ինչպես տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն ‹‹Հաղթանակի›› զբոսայգում, Երևանի կենդանաբանական այգում, կշրջեն քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև կայցելեն «Տաշիր» պիցցա և «Պոնչիկանոց»:

 

Please enter a valid URL