Երևանում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին մոտ, մայրաքաղաքում Կիևյան կամրջի վրա ծառայություն իրականացրած ոստիկանները նկատել են մի երիտասարդ աղջկա, որն արագ անցել է կամրջի ճաղավանդակների մյուս կողմը և ցանկացել է նետվել Հրազդանի կիրճը։
Ոստիկաններն ու քաղաքացիները մոտեցել են նրան ու սկսել զրուցել՝ այդ ընթացքում դանդաղ մոտենալով աղջկան։ Կարճ ժամանակ անց նրանց հաջողվել է բռնել աղջկան ու անցկացրել անվտանգ գոտի։ Ըստ որոշ տվյալների՝ կյանքին վերջ տալ ցանկացող աղջիկը 20 տարեկան է և ապրում է մայրաքաղաքում։ Նա հավաքվածներին հայտնել է, որ ֆինանսական խնդիրներ ունի։ Սա է այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը, թե այլ պատճառներ էլ կան, կպարզեն իրավապահները։