Search
Close this search box.

Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվեց

ArmLur.am-ի տեղեկություններով, Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել եւ ում աշխատասենյակը խուզարկել էին:

Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:Մենք նաև տեղեկացանք, որ Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով և ԲԴԽ-ն ըստ օրենքի կասեցրել է նրա լիազորությունները:

Ինչպես հայտնի է՝ նրա հանդեպ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Please enter a valid URL