Հուլիսի 28-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը ջրում նկատել է ռետինե նավակներով քաղաքացիների, ովքեր չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: