Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարբերեք թացը չորից, ճիշտը թացն է. Գյումրիում առաջինը ջրվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը

Գյումրիում Վարդավառի  միջոցառումները սկսել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է: Առաջինը ջրվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Միջոցառումները կշարունակվեն Վարդանանց հրապարակում»,- գրված է էջում:

Նշենք, որ այսօր` հուլիսի 28-ին, բազմաթիվ հայտնիներ են մենելու Գյումրի` Վարդավառն այնտեղ տոնելու:

Ծնունդով գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն էլ չելենջ էր հայտարարել.  «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում», որին միացել են բազմաթիվ հայտնիներ:

Please enter a valid URL