Armeniasputnik.am տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում։ Ըստ լուրերի՝ մի քանի երիտասարդ ծեծել են ենթարկել մի աղջկա։ Նրա հետ հյուրանոցային համալիր են գնացել, որ աղջիկը սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցի։
Գումարի շուրջ վեճ է սկսվել, որը հանգուցալուծվել է աղջկա ծեծով․ երիտասարդները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Ի վերջո 23-ամյա աղջիկը հեռացել է հյուրանոցից, իսկ որոշ ժամանակ անց հոսպիտալացվել Ալավերդի բժշկական կենտրոնում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում