Razm.info-ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ին ադրբեջանցի օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջում տարածել է լուսանկարներ ու տեսանյութ Ադրբեջանի Թարթառի շրջանում զինվորականի թաղման արարողությունից ու որպես մեկնաբանություն գրել է, որ մահացողի անունը Քամրան է, նա 25 տարեկան էր։
Օգտատերն ասում է, որ անձամբ է արել լուսանկարները, թափորն ուղեկցող մարդկանցից հարցուփորձ է արել տեղեկություններ ճշտելու համար, ասել են, որ մահվան պատճառը չգիտեն։ Այլ բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ զինծառայողը մահացել է դժբախտ պատահարից։ Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։