Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հարցաքննությունից հետո հարձակման է ենթարկվել:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերջինս փորձել է նստել մեքենան: Հարձակվողներից մեկը բարձրացել է մեքենայի վրա, սակայն նախկին նախագահի անվտանգության աշխատակիցներն արագ արձագանքել են և հրել են հարձակվողներին, որոնցից մեկի դեմ կիրառվել է արցունքաբեր գազ: