Search
Close this search box.

Արտառոց դեպք Երևանում. տղամարդը մի աղջկա հետ գնացել է հյուրանոց, հետո նրան մահացած են գտել

Երեկ՝ կեսգիշերին մոտ, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Մուշ» հյուրանոց, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։

Նրան անգիտակից վիճակում տեսել է սենյակ մտած մատուցողուհին ու ահազանգել 1-03։

Պարզվել է, որ տղամարդը մի աղջկա հետ եկել է հյուրանոց։ Որոշ ժամանակ անց աղջիկը հեռացել է հյուրանոցից։ Քանի որ տղամարդը երկար ժամանակ դուրս չի եկել սենյակից, ուստի մատուցողուհին ներս է մտել ու տեսել, որ նա անգիտակից է։

Իրավապահները պարզում են տղամարդու մահվան հանգամանքները։ Այս պահին մահվան վարկած չկա։ Շատ հարցերի պատասխաններ կտրվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

Please enter a valid URL