ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության վարույթում Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն կատարելու նոր դրվագ. այն է՝ նշված համայնքի նախկին ղեկավարի ցուցումով 2011թ. հունվարի 1-ից այլևս աշխատանքի չհաճախող անձը շարունակել է մինչև 2018թ. հունիս ամիսը գրանցված լինել «Մշակույթ» ՀՈԱԿ-ի արտաքին կապերի գծով պատասխանատուի պաշտոնում և նրան ՀՈԱԿ-ի տնօրենների կողմից հատկացվել է ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ, աշխատանքի այցելության վերաբերյալ կազմվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:
ՆՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: