Search
Close this search box.

ՖՈՏՈ. Իրանի քաղաքացին «Made in Azerbaijan» գրառմամբ մետաղական դետալների մեջ փորձել է 2,66 կգ ափիոն ներկրել Հայաստան. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ-ի ուղեբեռը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները հաստոցի համար նախատեսված «Made in Azerbaijan» գրառմամբ 2 հատ մետաղական դետալների մեջ հայտնաբերել են 2կգ 665.5 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: ԻՀՀ քաղաքացին կալանավորվել է:

Ի դեպ, օրեր առաջ նմանատիպ մեկ այլ դեպք էլ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել էին փոստային ծանրոցի մեջ, երբ Իրանի մեկ այլ քաղաքացի փորձ էր արել նույնանման դետալների մեջ 2528 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա:

Please enter a valid URL