Search
Close this search box.

«Հրապարակ». «Իմ աչքովս կամ ակնոցովս տեսած չեմ…». Գաբրիել Ջեմբերջին՝ իր ընկեր Լևոն Սարգսյանի հետախուզման մասին

«Հրապարակ» թերթը գրում է. ««Փյունիկ» հիմնադրամի համանախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի մտերիմ ընկեր Գաբրիել Ջեմբերջիին հարցրինք՝ չի՞ մտահոգվում իր ընկերոջ՝ Լևոն Սարգսյանի և նրա ընտանիքի ճակատագրով։ «Ոչ մի անհանգստություն չիկա։ Եթե սխալ էր ըրել, ինքը հետախուզվում է․․․ եթե կպարզվի վաղը, որ ինքը շիտակ բաներ ըրած է կամ սխալ բան․․․ եթե իր արած գործերն արդեն կփակեն ատոնք, ատի ըսել է, որ ինքը շիտակ գործ է շատ արել»,- պատասխանեց Ջեմբերջին։

Ու թեև պրն Ջեմբերջին կարծում է, որ մարդը սխալական է, բայց․ «Իմ աչքովս կամ ակնոցովս տեսած չեմ, որ ինքը սխալ բան արած լինի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL