Search
Close this search box.

Հրդեհ ՊԵԿ նախկին նախագահի Եղվարդում գտնվող ցորենի արտերում

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։18-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև օգնության են հասել թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, 2 ժամից ավելի պայքարել են կրակի տարածման, ապա կանխման դեմ։

Պարզվել է, որ այրվել է մոտ 25 հա ցորենի արտ։

Նշված արտը պատկանում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։

Please enter a valid URL