Search
Close this search box.

Աբովյանում անչափահասների միջեւ վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հուլիսի 22-ին, ժամը 22-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի կտրած-ծակած վերք» եւ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 17-ամյա եւ 15-ամյա պատանիներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի ոստիկանները մեկնել եւ պարզել են, որ մոտ մեկ ժամ առաջ, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծագած անհիմն վիճաբանության ժամանակ, նրանց դանակով վնասվածքներ է հասցրել աբովյանցի մեկ այլ15-ամյա պատանի: Ժամը 23.40-ին նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական ցուցմունք եւ ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը:

Նախապատրաստվում են նյութեր:

Please enter a valid URL