Search
Close this search box.

Եթե Ադրբեջանի զենքերին հասանելի են մեր X քանակի բնակավայրեր, ապա մեզ հասանելի են 2X․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է,հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում: Չնայած դրան, մենք տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի միայնակ կամ Թուրքիայի ԶՈՒ-ի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվություն կամ դրա ներկայացում»,-նշել է Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իրավիճակի կայունացման տարբեր պատճառներ կարող են լինել` սկսած ինժեներական աշխատանքների իրականացումից մինչև երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերելը:

«Եթե «անհանգստություն» բառն իրավունք ունի գոյություն ունենալու, պետք է լինի կոնֆլիկտի, սահմանի ողջ երկայնքով, ապա այն ոչնչով պակաս չէ Նախիջեւանը Տավուշից, Արցախից կամ Սյունիքից:

Որեւէ տարբերություն չկա, որովհետեւ եթե որոշ բնակավայրեր գտնվում են որոշակի խոցելիության գոտում, ապա դա երկկողմանի է, ու եթե Հայաստանի բնակաբվայրերի X քանակության տեղամաս է հասանելի ադրբեջանական զենքի համար, ապա հայկական կողմի համար հասանելի են 2X բնակավայրեր: Եթե մենք ունենք 28-30 բնակավայր, որ հրաձգային զենքերով կարելի է խոցել, ապա իրենք ունեն ավելի քան 60 այդպիսի բնակավայր, իսկ եթե չափենք բնակիչների քանակով, իրենց մոտ 3 անգամ ավելի շատ բնակիչներ կան խոցելիության գոտում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Please enter a valid URL