Search
Close this search box.

«Սա ՍԵՎԵՐԻ, այո՛, հենց էլ ՍԵՎԵՐԻ, որովհետև Հայաստանում վխտում են ՍԵՎԵՐԻ բանդաները, ճիվաղային ստոր դավադրություն է». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարդավառից հետո իջևանյան էդ զարհուրելի աղբակույտերը էն արարածների ձեռքի գործն է, որ մի քանի օր առաջ դեբոշ հրահրեցին հանուն անտառի ՈՉՆՉԱՑՄԱՆ։ Ուշադրություն դարձրեք, որ այդ «ոչխարակույտերը» հատուկ լցրել էին ծառերի բների վրա։

Ինչու եմ վստահ, որ էդ տականքների ձեռքի գործն է։ Որովհետեւ Իջևանում Վարդավառ են անում ընտանիքներով, գերդաստաններով, և բոլորն անխտիր խնջույքից հետո, առանց չափազանցության, պլպլացնում են խնջույքի վայրը։ Ոչ միայն աղբն են հավաքում, այլ ծայրեծայր ավլում են։

Նման խոզություն Իջևանում Վարդավառից հետո ոչ մի ընտանիք երբևէ չի արել ու չի անի։
Սա ՍԵՎԵՐԻ, այո՛, հենց էլ ՍԵՎԵՐԻ, որովհետև Հայաստանում վխտում են ՍԵՎԵՐԻ բանդաները, ճիվաղային ստոր դավադրություն է, և եթե ոստիկանությունը քնից արթնանա, անպայման կպարզի, թե ովքեր են էդ հրեշության ՈՉԽԱՐ հեղինակները։

Հ.Գ. Եթե ուշադրություն դարձրիք, մի ծառի տակ առնվազն տասից ավելի ոչխարի մորթի էր իրար վրա լցրած։ Էդ ո՞նց պատահեց, որ տարբեր տեղերում Վարդավառ նշածներն էդպես միահամուռ մորթիները մի տեղ հավաքեցին»:

Please enter a valid URL