«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում գերատեսչություններում տրվող պարգեւավճարների մասին, որոնք պետական ապարատի աշխատակիցների շրջանում կուլիսային դժգոհությունների պատճառ են դարձել: Բանն այն է, որ գերատեսչություններում պարգեւավճարները տրամադրվում են անհասկանալի սկզբունքով՝ ըստ «շեֆերի» նախասիրության եւ անհատական մոտեցման:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, առ այսօր չկա չափման հստակ մեխանիզմ, թե որ աշխատակցին ինչ չափի պարգեւավճար է հասնում, որին չի հասնում:
Նախարարները, որ պես կանոն, դրանք տրամադրում են աշխատակազմերի ղեկավարների հետ քննարկման արդյունքում, ինչը շատ աշխատակիցներ ուղղակի սուբյեկտիվ են գնահատում:
Ըստ էության, չի օգնում նաեւ փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը: Ի դեպ, օրերս տեղեկություններ էինք ստացել, որ կառավարությունը հրաժարվել է այդ համակարգից: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ «Mulberry» համակարգը գործում է, դրա աշխատանքի հետ կապված որեւէ խնդիր չի էլ եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում