«Իրատես» թերթը գրում է. «ՍԴ նախագահի փոփոխության հարցը դարձել է այս իշխանության գերխնդիրը։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է 2019-ին «համապատասխան» ՍԴ ունենալու եւ հեռահար հարցեր լուծելու համար։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը ջանք չի խնայելու ՍԴ-ի շուրջ զարգացումները ցանկալի ավարտին հասցնելու ուղղությամբ։
Հրայր Թովմասյանն էլ, ասում են, նահանջելու ցանկություն չունի։ Փաշինյանը, սակայն, չի ընկրկում, ՍԴ-ն էլ իր ցանկալի դասավորությունը պիտի ունենա՝ անկախ հանգամանքից, թե դա քանի օրենք ու քանի սահմանադրական խախտում կարժենա։
Այս համատեքստում բավական ուշագրավ էր նաեւ երեկ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, թե դատաիրավական ոլորտում ՀՀ իշխանությունների պլաններն իրագործելու համար իրենք պատրաստ են եւ՛ ֆինանսական, եւ՛ խորհրդատվական աջակցություն տրամադրելու։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանի առաջ ԵՄ-ը կանաչ լույս է վառում` ՍԴ-ի շուրջ «պլանները» կյանքի կոչելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում