ArmDaily.am-ի տեղեկություններով «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը գնել է «Beeline Armenia» ընկերությունը՝ 350 միլիոն դոլարով: Մեր տեղեկություններով Կարապետյանն ի սկզբանե ցանկացել է գնել «U com» ընկերությունը, սակայն անհայտ պատճառներով գործարքը չի ստացվել:
Նշենք, որ ճշտվող տեղեկություններով «Beeline Armenia» ընկերության վերահսկողության տակ են գտնվում ՀՀ-ի բոլոր դիտահորերը և ըստ շրջանառավող լուրերի շուտով մալուխները, որոնք օդային են անցնելու են դիտահորերի միջով և ստացվում է, որ պետությունը պետք է գումար վճարի Սամվել Կարապետյանին՝ մալուխները դիտահորերով անցկացնելու համար:
Տեղեկությունները ճշտելու համար մենք կապ հաստատեցինք «Beeline» ընկերության հասարակայնության և կապերի բաժին, որտեղից մեզ փոխանցեցին, որ շշուկները և բամբասանքները չեն մեկնաբանում: