Քիչ առաջ խոշոր ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ բարեբախտաբար, տուժաներ չկան։
Կայքը հայտնում է, որ Ս. Սաֆարյանը հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի եղբայրն է, ով քաղաքագետ է, Միջազգային և անվտանգության միջազգային ինստիտուտի տնօրենը։