Search
Close this search box.

Ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանությունը պարզաբանում է.

«Վերջերս  «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի` օրեր առաջ, Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։

Տեղեկացնենք, որ կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ»  կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում է վերցվել։

Բաժնի ծառայողները, ակտիվ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ այդ անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

Please enter a valid URL