Search
Close this search box.

Չինաստանում 13-ամյա տղան երկու ինքնաթիռ է առևանգել (տեսանյութ)

Չինաստանում 13-ամյա տղան երկու ինքնաթիռ է առեւանգել, որպեսզի զբոսնի դրանցով,  հայտնում է Daily Mail լրատվականը։

Տեսահսկման սարքերը ֆիքսել են, թե ինչպես է տղան մուտք գործում էքսկուրսիաներ կազմակերպող գրասենյակին պատկանող անգար և արդեն կեսգիշերն անց դուրս բերում երկու ինքնաթիռ ավտակայանատեղի։

Նա կարողացել է ոչ միայն հասնել ինքնաթիռի ղեկին, այլ նաև վարել այն: Ընդ որում մեկով դեռ օդ չբարձրացած բախվել է պարսպին, ապա փորձել է մյուսը։

Գրասենյակի աշխատակիցներից մեկը հիշել է, որ հետաքրքրասեր տղան նախորդ օրը եղել է անգարում ու հետեւել ինքնաթիռների աշխատանքին եւ իրենց հարցեր տվել։

Please enter a valid URL