Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Ռոմարիոն համեմատել է իրեն ներկայիս առաջատար ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ:
«Ես Մեսսին և Ռոնալդուին գոլերի քանակով մոտ 2 անգամ գերազանցում եմ, սակայն համաձայն եմ, որ մեր խաղային բնավորություններն այլ են:
Այսօր նրանք լավն են, ինչպես Նեյմարը: Ես առանց վարանելու կարող եմ ասել, որ այդ ֆուտբոլիստներից լավն եմ եղել՝ չնայած Ոսկե գնդակների քանակին»,- Ռոմարիոյի խոսքն է մեջբերել «GloboEsporte»-ն:
Բրազիլացին կարիերայի ընթացքում 1003 գոլ է խփել: