Պեկինում տարեց տղամարդը սպանել է նորածին թոռանը` նրան ալկոհոլային խմիչք տալով, հաղորդում է ria.ru լրատվականը:
Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը տոնում էր երեխայի ծննդյան մեկամսյակը։
Երեխայի պապը նրան գրկած կենաց է ասել, այնուհետև բաժակի ալկոհոլը խմեցրել նրան։ Դա տեսնելով` մայրը խլել է երեխային սկեսրայրի ձեռքից, բայց նորածնին չի օգնել նույնիսկ հոսպիտալացումը: Երեխան կես ժամ անց մահացել է։
Բժիշկները ախտորոշել են նրա մոտ ալկոհոլային թունավորում։
Մայրը, որդու մահվան մասին իմանալուց հետո, ծեծի է ենթարկել ամուսնու հորը։