Ռուբեն Վարդանյանին պատկանող «Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ -ի գործունեության հետևանքով Դիլիջանի բնակիչները եւ զբոսաշրջիկները ստիպված են եղել հանդուրժել քաղաքի կենտրնում տգեղ տեսարանը, շնչել գարշահոտը։
Այդ մասին համացանցում աշխույժ քննարկում է։ Դիլիջանցիներից ոմանք հակադարձում են, որ այդ ընկերության կողմից լճից մամուռ է հանվել, որը չորացվում է, որպեսզի պարարտանյութ օգտագործվի, նախկինում էր գարշահոտը, երբ լիճը մամռակալած էր, մամուռը ջրից հանելուց հետո այլեւս գարշահոտ չկա:
Դիլիջանցիներն ասում են, որ զբոսաշրջային քաղաքի կենտրոնում գտնվող լճակը ջրիմուռներից մաքրելը կարեւոր գործ է, սակայն լճակից հանված ջիմուռները պետք է տարածքից հեռացվեին, չորացվեին այլ վայրում, ոչ թե՝ լճի շրջակայքում, արտասահմանցի զբոսաշրջիկները նայելով ջրիմուռների կուտակված զանգվածին՝ զզվանքով են անցել տարածքով, տգեղ տեսարանն աղճատել է տեղանքի գեղեցկությունը։
Ֆեյսբուքի դիլիջանցի օգտատերերեից մեկն էլ գրել է ․ «Նախ և առաջ ձեր մեծն բարերարի շնորքով է լիճը վերածվել ճահիճի,իսկ հետո ետ ձեր ասած պարատանյութը տանեիք ու Ռուբեն Վարդանյանի տան բակում չորացնեիք իր հյուրերի առաջ.թող շնչեին, հետո կհասկանային ու կհավաքեին»։
Նյութի աղբյուրը` Տեսանկյուն