Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդեն 22-ը բերման են ենթարկվել. Վալերիյ Օսիպյան

Կարծում եմ՝ բերման ենթարկվողներ լինելու են, այս պահին ոստիկանության տեսադաշտում 36-ն են, արդեն 22-ը բերման են ենթարկվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո։

«Ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ, իրենք գիտեն՝ ինչպես պահել իրենց երեխաների, կանանց, տարեցների նկատմամբ, գործառույթները լավ գիտեն։ Այն անձինք, որոնք ուղղորդել են, պատասխանատվության կենթարկվեն, անհոգ եղեք, բոլորը պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց ոստիկանապետը։

Օսիպյանը նշեց նաև, որ ապօրինի անտառահատումներն անթույլատրելի են, եւ դա իրենց համար  կզբունքային հարց է։ Ըստ նրա՝ բացառվում է, որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ:

Please enter a valid URL