Գալուստ Նանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Տարիներ առաջ երկու ընկերով որոշեցինք էքսկուրսիա անել Տավուշ- Լոռիախառն անտառներով։
Առաջին օրը հանդիպեցինք փայտահատների, դե իրենք այդպես խոստովանեցին, իսկ մենք չխոստովանեցինք, որ ես լրագրող եմ, ընկերս էլ օպերատոր։
Փայտահատների գոհ էին, ըստ նրանց լավ փող է գալիս։ Նրանցից մեկը կես տարում տներն էր ռեմոնտ արել, ու գլուխ գովելով պատմում էր, որ տան բակում այս պահին մոտ 100 խմ փայտ կա դարսած։
Մեկ ուրիշ փայտահատ էլ գլուխ գովելով, թե տեսնում ես են մեքենան ցույց տալով մոտ կագնաց 15-20 հազար դոլարանոց ՋԻՊ-ը, թե բա մի քանի ամսում եմ առել փայտ կտրել ծախելով։
Ինչ եմ ուզում ասել, որ նման եկամուտից ում էլ զրկես յուրաքանչյուրիս կոկորդը կկրծեն։
Հ.Գ. Ուշադրություն դարձրել եք, բողոքավորների վզների ոսկյա ժնջիլներին, ու ամեն մի ժնջլի արանքում հաստատ մի քանի հարյուր ծառի անեծք կա։