Այս պահին Իջևանում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վերջինը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
ԱԱԾ տնօրենն Իջևանում է երեկ տեղի ունեցած լարված միջադեպի հետևանքով:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել իրավապահ համակարգին, մասնավորապես՝ ոստիկանությանը և ԱԱԾ-ին զբաղվել խնդրով: