Search
Close this search box.

«Ասում եմ՝ դուրս եկեք, հագնվեմ, նոր կգաք, ասեցին՝ չէ, լկտի ձեւով քարշ տվեցին». իջեւանցի կինը` գիշերվա դեպքերի մասին

Երեկ՝ գիշերը դուռը բացեցի, տեսնեմ 12 ոստիկան են, ու անիմաստ բաներ են խոսում, ուռած ու խմած էին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողներին պատմեցին բախումից հետո ձերբակալվածների հարազատները։

«Քնած էի, մեկ էլ տեսա, քացով պադյեզդի դռանն են տալիս, մի կես ժամ տվեցին-տվեցին վախեցա, դուռը բացեցի, տեսնեմ մի 12 հատ խմած, ուռած միլիցեք, անկապ բաներ էին ասում։ Շոր չկար հագիս, գիշերանոցով էի, ասում եմ իրենց՝ դուրս եկեք, ես հագնվեմ, նոր կմոտենաք, ասեցին՝ չէ, լկտի ձեւի քարշ տվեցին, ուսս խբեցին պադյեզդի դռանը։ Ասումա Վահագի ու Վահեի հետեւից եմ եկել, ասում եմ՝ իրենք ի՞նչ հանցանք են գործել, դու իրենց ճանաչո՞ւմ ես։ Վերջը եկան քարշ տալով երեխուն տարան՝ ինձ էլ բրդեցին պադյեզդում գցեցին, թոռներս վախեցան սկսեցին լացել։ Տարել է շենքի դիմաց ասում է՝ հլը կտեսնես՝ քեզ ինչ եմ անելու։ Ի՞նչ պիտի անեն, ուռած խուժանն ի՞նչ պիտի անի»,- պատմեց իջեւանցի կինը։

Նա ասաց, որ ինքը դեռ չգիտի՝ իր տղաները որտեղ են. «Չեն ասել՝ մեր երեխեքը ուր են, բայց գիտենք, որ Երեւանում են։ Իմ տղան մասնակցել է բողոքի ակցիային, ամբողջ Իջեւանն ու գյուղերն են մասնակցել։ Մեր երեխեքը ոչ մի բան չեն արել։ Պարզապես կանգնել, նայել են ինչ է կատարվում»։

Please enter a valid URL