Search
Close this search box.

«Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում չի այցելել Մոնակո, գումար տանուլ չի տվել»․ պարզաբանում

Հովիկ Աբրահամյանի գրասենյակը հերքում է «Ժամանակ» օրաթերթի տարածած տեղեկությունը, թե Հովիկ Աբրահամյանը Մոնակոյի կազինոներից մեկը 9,5 միլիոն դոլար է պարտվել։ Հերքման տեքստը՝ ստորև․

«Արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածված` «Ժամանակ» թերթի այսօր հրապարակած լրատվությանը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Բավարարելով նշված լրատվամիջոցի հետաքրքրասիրությունը ՀՀ նախկին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեության հանդեպ` հարկ ենք համարում տեղեկացնել, որ պարոն Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել լրատվամիոջոցի կողմից նշված վայր, առավել ևս ոչինչ տանուլ չի տվել և որևէ ակտիվ չի վաճառել:

«Ժամանակ» թեթի խմբագրությունից պահանջում ենք հերքել թերթի 2018 թվականի հուլիսի 18-ի համարում հրապարկված «Մեկնել է Մոնակո» նյութը:

ԶԼՄ-ներին կոչ ենք անում չտիրաժավորել զրպարտություն և սուտ պարունակող մանիպուլացիաները»:

 

Please enter a valid URL