Search
Close this search box.

Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, կան բերման ենթարկվածներ

Երեկ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գործը քննում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունը:

Կան բերման ենթարկված անձինք:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Please enter a valid URL