Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Իջևանում, բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ

Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց: Կան վիրավորներ, տեղեկացնում է hetq.am-ը:

Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխեցին:

Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չհավատացին և չբացեցին ճանապարհը:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել:

Please enter a valid URL