Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,– ասվում է որոշման մեջ: