ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ:
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն եւ նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:
Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետեւողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփոխումների իրականացման գործում բարձր եմ գնահատում Գերմանիայի եւ Եվրոպական միության աջակցությունը եւ լիահույս եմ, որ այն կկրի շարունակական բնույթ:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երեւանում եւ Բեռլինում, որոնք նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի եւ Գերմանիայի բարեկամական հարաբերությունները:
Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետեւողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով Ձեզ եւ Ձեր ընտանիքին խաղաղություն, հաջողություն եւ ամենայն բարիք»,-ասված է՝ շնորհավորանքում: