Հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ, մասնակցել են ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը։
Ուշագրավ է, որ նրանց հետ է եղել նաեւ «Փյունիկ» միության համանախագահ Գաբրիել Ջեմբերջին, ով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ամենամտերիմ անձանցից է եւ այսօր նույն հաջողությամբ մտերմություն է անում նոր իշխանությունների հետ։