Search
Close this search box.

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը դիմել է իրավապահներին. ԱԺ-ում թալան է տեղի ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը դիմել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին և հայտնել, որ Ազգային ժողովի աշխատակազմի նստավայրի վարչական տարածքում իրենք իրականացրել են հիմնական միջոցների գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ առկա է որոշակի միավոր հիմնական միջոցների պակասորդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL