Այսօր՝ հուլիսի 16-ին փայտի գործով զբաղվողները Իջեւանում երկու անգամ փակել են միջպետական ավտոճանապարհը։
Առաջին անգամ փայտի բիզնեսով զբաղվողները ճանապարհը փակել են ժամը 12-ի սահմաններում, մոտ կես ժամ տեւողությամբ։ Միջպետական ավտոճանապարհը բացվել է բողոքի գործողության մասնակիցների հետ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան ի հանդիպումից հետո։
Երկրորդ անգամ միջպետական ավտոճանապարհը փակվել է մոտովորապաես ժամը 19-ից մին չեւ 20․30-ը, մոտ մեկուկես ժամ։ Իջեւանի գինու գործարանից մինչեւ Տավուշի մարզպետարանի մոտակա խաչմերուկ, խցանման մեջ կանգնած էին ավտոմեքենաները, որոնց մեջ շատ էին մեծ բեռնատարները։
Ճանապարհը բացելուց հետո Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին խիտ, դժվարին երթեւեկություն էր։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհը փակելու գործողությունները կանխելու, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարելու դեմ։