«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ դնել գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը»,-հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով.
«Ցանկանում ենք պարզաբանել, որ Ամուլսարի հանքավայրի տարածք, վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ, փորձագիտական խմբերը միշտ էլ մուտք են գործել համապատասխան հրահանգավորում և անվտանգության պաշտպանիչ համազգեստ ստանալուց հետո:
Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տրանսպորտայի միջոցներով հանքավայրի տարածք մուտք գործելուն, ապա նշենք, որ հանքավայրի տարածք հնարավոր է գնալ հատուկ տրանսպորտային միջոցներով, որի նպատակը դարձյալ փորձագիտական խմբի անվտանգության ապահովումն է, իսկ նման տեխնիկա տրամադրվել է ընկերության կողմից՝ վարույթն իրականացնող մարմնի պահանջով:
Տարբեր անձանց կողմից մեկնաբանություններ են հնչում, թե փորձագիտական խումբը հանքավայրի տարածք պետք է մուտք գործի առանց «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում դատավարական գործողության մասնակից անձանց շրջանակը՝ ելնելով քրեական գործի բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքից»: