Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյան-ը եթե Իջևան քաղաքը չներառվի ՀՀ-ն պատկերող քարտեզի մեջ: Ինչպե՞ս իրեն կզգա Նիկոլ Փաշինյանը եթե իր ծննդավայրը պատկերված լինի Ադրբեջանի կազմում:
Իմ կարծիքով, պետք է վատ զգա: Ավելին, որպես ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը պետք է բոլոր իմաստներով երաշխավոր լինի ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված յուրաքանչյուր դրսևորմանը:
Սակայն այդքան էլ այդպես չէ: ՀՀ ԱԻՆ-ը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի, մասամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունները, մարզպետարանները, քաղաքապետարանները և հանրային նշանակության բազմաթիվ այլ կառույցներ իրենց պաշտոնական կայքերում ՀՀ քարտեզը պատկերում են առանց ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի, դրանով իսկ դեմ լինելով ՀՀ տարածքային ամբողջականությանը:
Դե Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ երևույթին, դրանից հեչ էլ վատ չի զգում: