Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երկու օրը կարծիքներ են հնչում, թե Սևանա լճի վիճակն այս տարի ավելի լավ է քան անցած 2-3 տարիներին։ Իհարկե, ոչ մեկս չի ուզում լճի էկոլոգիական վիճակի վատթարացում, բայց ցանկալին իրականության տեղ ներկայացնելն այնքան էլ ճիշտ տարբերակ չէ։ Հատկապես դա անթույլատրելի է որոշում կայացնողների մակարդակով։ Վիճակի մասին իրական տեղեկությունները պետք է լինեն հավաստի և գիտականորեն հիմնավորված։
Գիտությունների ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած այս դիագրամմայում պարզ երևում է, որ այս տարի հուլիս ամսին մենք Սևանում ունեցել ենք քլորոֆիլ a-ի ամենամեծ պարունակությունը, որը մոտ 1,7-10 անգամ ավել է քան նախորդ 2-3 տարվա ցուցանիշները։ Բնականաբար, սա նշանակում է, որ եղել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։
Տեսնես՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն անահասկանալի անունը կրող կառույցի և այլ պետական մարմինների պատասխանատուները հանդիպե՞լ են այս գիտնականների հետ և քննարկել նրանց հետազոտությունների արդյունքները, լսել նրանց առաջարկները»։