«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:
Խմբակցությունը առաջարկում է ծառայության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած սպային տրամադրել 35 մլն, ենթասպային 25, իսկ շարքայինին 15 մլն հատուցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում